«Գրանդ Հոլդինգ»-ն իր աշխատակիցների համար բնակելի շենք է կառուցել

18.03.2019 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանդ Հոլդինգ #Նիկոլ Փաշինյան
Երեւանի Շենգավիթ համայնքում այսօր բացվել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության կառուցած բնակելի շենքը, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ շենքը կառուցվել է «Գրանդ Հոլդինգի»-ի կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրների լուծման համար:

Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքում առկա է մեկից մինչեւ չորս սենյականոց 104 բնակարան եւ 92 ավտոկայանատեղի:

Շենքի շինարարության համար ծախսվել է մոտ $7 մլն:

Այնուհետեւ վարչապետը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է նորակառույց շենքին հարակից անմխիթար վիճակում գտնվող շենքերից մեկը, զրուցել բնակիչների հետ:

Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ առաջիկայում բնակիչներին կընդունի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ու կքննարկեն շենքի խնդիրների համատեղ լուծման հնարավորություններն ու տարբերակները:
Դիտում՝ 8538

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW