Երեւան, 21 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ “Վիվասել” բջջային օպերատորի բաժանորդների թիվը կազմում էր 1 մլն 100 հազար: Այս մասին հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով նոյեմբերի 20-ին Մոսկվայում ներկայացված ռուսական MTC խմբի 3-րդ եռամսյակի ֆինանսկան արդյունքները: Ներկայացնելով դրանք, MTC-ի նախագահ Լեոնիդ Մելամեդը վստահություն է հայտնել, “որ Հայաստանում վերջերս ձեռք բերված բիզնեսն ակտիվորեն զարգանալու է”: 2007 թ. 3-րդ եռամսյակում Հայաստանում MTC-ի կատարած գործառնությունները ընկերության կոնսոլիդացված հասույթն ավելացրել են $ 8 միլիոնով: OIBDA (գործառնական շահույթը մինչեւ հիմնական միջոցների մաշվածության եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի պահումը) ցուցանիշը կազմել է $ 5 միլիոն: Մեկ բաժանորդից “Վիվասելի” ստացված միջին ամսեկան եկամուտը (ARPU) 3-րդ եռամսյակում կազմել է $15,7: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6413