Կոնվերս Բանկը ներդրել է «Կերտիր քո վարկային պատմությունը» պրոդուկտը

14.03.2019 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ուսանող
Կոնվերս Բանկը բարելավել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակում երիտասարդ հաճախորդներին առաջարկվող ծառայությունների պայմանները:

Բանկում նշել են, որ հաշվի առնելով դրա նկատմամբ պահանջարկը՝ այն այսուհետեւ հաճախորդներին է առաջարկվելու որպես առանձին պրոդուկտ:

Կոնվերս Բանկը հատուկ երիտասարդ հաճախորդների համար նախագծված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի մասին հայտարարեց շուրջ երկու տարի առաջ՝ Տերյան 105/1 հասցեում «Երիտասարդական» մասնաճյուղի գործունեության մեկնարկով: Մասնաճյուղը համապարփակ բանկային ծառայություններ է առաջարկում հարակից ԲՈՒՀ-երի ուսանողներին:

«Այսօր, «Կերտիր քո վարկային պատմությունը» պրոդուկտի ներդրմամբ, մենք կատարում ենք ուսանողներին մատուցող բանկային ծառայությունների հասանելիության մեծացման ուղղությամբ հերթական քայլը»,- ասել են Կոնվերս Բանկում:

Մասնավորապես, «Կերտիր քո վարկային պատմությունը» պրոդուկտի շրջանակում Կոնվերս Բանկն իր ուսանող հաճախորդներին է առաջարկում նվազող կամ վերականգնվող սահմանաչափով վարկավորման հնարավորություն:

«Վարկավորումն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ մրցունակ պայմաններով: Վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 300 000 դրամ է, իսկ կրթաթոշակ ստացող ուսանողների համար՝ 600 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 15%:

Զուգահեռաբար, պրոդուկտի շրջանակում «Կերտիր քո վարկային պատմությունը» ուսանողական պլաստիկ քարտ ունեցող ուսանողների ընտանիքի անդամներին (ծնող, քույր, եղբայր, ամուսին) Կոնվերս Բանկն առաջարկում է հիփոթեքային եւ ավտոմեքենայի ձեռքբերման վարկեր՝ դիմելու պահին գործող ստանդարտ տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով»,- ասված է հաղորդագրությունում:

Մանրամասները հասանելի են այս հղումով:
Դիտում՝ 16808
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW