ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ համագործակցությունը Եվրասիական կայունացման եւ զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) հետ դրական արդյունքներ է գրանցել եւ առկա են զգալի հնարավորություններ այն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու համար:Այս մասին փոխվարչապետը նշել է մարտի 13-ին ԵԿԶՀ գործադիր տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Շիռոկովի հետ Երեւանում կայացած հանդիպմանը:Անդրեյ Շիռոկովն ասել է, որ ԵԿԶՀ-ն այս տարի նշում է իր կազմավորման 10 ամյակը, որի ընթացքում իրականցվել են կարեւոր ծրագրեր հիմնադրամի մասնակից-պետությունների տնտեսական զարգացմանը եւ կայունացմանը նպաստելու համար: Նա նաեւ հույս է հայտնել, որ հիմնադրամի ներդրումային պորտֆելը Հայաստանում էլ ավելի կաճի:Զրուցակիցները քննարկել են ճանապարհաշինության (մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ մայրուղու) եւ ջրամբարաշինության ու ոռոգման համակարգերի ոլորտներում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ անդրադարձել նոր ուղղություններով համագործակցության հետագա հեռանկարներին: Tweet Դիտում՝ 2653