Երեւանի եւ Իջեւանի 50 երիտասարդ հնարավորություն կստանա անվճար մասնակցել 3-ամսյա ձեռնարկատիրության դասընթացների, ստանալ անհատական բիզնես խորհրդատվություն ոլորտի լավագույն խորհրդատուների կողմից, իսկ ամենաիրատեսական բիզնես գաղափարների հեղինակները կստանան դրամաշնորհներ սեփական բիզնեսի հիմնադրման համար։ Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) համաֆինանսավորմամբ, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) եւ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն եւ կայունություն Հայաստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում:BSC-ում նշել են, որ 2018-2019 թթ. դեկտեմբեր-մարտ ամիսներին ծրագրին մասնակցել է շահառուների առաջին խումբը՝ 14 երիտասարդ Երեւանից։ BSC-ն աջակցել է մասնակիցների սեփական բիզնես գաղափարների հղկման, բիզնես մոդելի եւ բիզնես պլանի մշակման հարցում։2019թ. մարտի 20-ին՝ ժամը 10։00-ից, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում ծրագրի առաջին փուլի շահառուները կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները ընտրական հանձնաժողովին։ Համաձայն վերջինիս գնահատման՝ այս փուլով կֆինանսավորվի 5 բիզնես գաղափար։ 13.11.2018 | 10:11 Անցնցում սերնդափոխություն բիզնեսում Բիզնես գաղափարները տարբեր ոլորտներից են՝ ՏՏ, հրուշակեղենի արտադրություն, չրերի արտադրություն, հագուստի դիզայն եւ արդյունաբերություն, միջոցառումների կազմակերպում, ձեռագործ աշխատանքների պատրաստում եւ այլն։ BSC-ն շարունակական աջակցություն կցուցաբերի հիմնադրվող բիզնեսներին ու կմատուցի խորհրդատվություն բիզնեսի գրանցման, կառավարման, մարքեթինգի, վաճառքների, ֆինանսական կառավարման հարցերով։Միջոցառմանը ներկա կգտնվեն ներկայացուցիչներ ԵՄ-ից, ծրագրի գործընկեր միջազգային ու հասարակական կազմակերպություններից, ինչպես նաեւ՝ մի շարք ձեռնարկատերեր։ 2019-ին ծրագրի երկրորդ փուլը կիրականացվի Իջեւան քաղաքում, իսկ 2020-ին կմեկնարկի երրորդ փուլը եւ կընդգրկի շահառուներ Երեւանից։ Այս երկու փուլերի արդյունքում կֆինանսավորվի եւս 10 բիզնես գաղափար:Մանրամասների համար կարող եք զանգահարել BSC՝ 077/095 574778 հեռախոսահամարներով։ Tweet Դիտում՝ 3779