ՎՏԲ-Հայաստան Բանկը Գարեգին Նժդեհի 34 հասցեում տեղակայված «34» բիզնես կենտրոնում բացել է բարձրտեխնոլոգիական իր նոր Կոնտակտային կենտրոնը:Բանկում նշել են, որ ամիսներ շարունակ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ Կոնտակտային կենտրոնի աշխատակիցների համար նախատեսված տարածքում. մանրակրկիտ ընտրվել են ինտերիերի գունային գամման, տեխնոլոգիական բաղադրիչները եւ հանգստի գոտու ձեւավորումը: «Արդյունքում, բանկի Կոնտակտային կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով եւ ձեւավորված է գունագեղ ամառային երանգներով: Աշխատակիցների համար նախատեսված է նաեւ հարմարավետ հանգստի գոտի, որտեղ օպերատորները կկարողանան հանգստանալ եւ վերականգնել ուժերը, ինչպես նաեւ տեղադրված են սպորտային մարզասարքեր եւ բազմաֆունկցիոնալ խոհանոց, որպեսզի աշխատակիցները հաճույք ստանան իրենց աշխատանքից»,- ասված է հաղորդագրությունում:ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորել է բոլոր աշխատակիցներին՝ նոր Կոնտակտային կենտրոնի բացման կապակցությամբ եւ վստահություն է հայտնել, որ բոլոր օպերատորները կստանան միայն դրական արձագանքներ եւ զանգեր, իսկ բոլոր խնդիրները կլուծվեն արագ եւ հեշտությամբ: Բանկում հիշեցրել են, որ գոյության 8 տարիների ընթացքում Կոնտակտային կենտրոնն օգնություն եւ աջակցություն է ցուցաբերել հարյուր հազարավոր հաճախորդների եւ պատասխանել միլիոնավոր հարցերի։ Օրական զանգերի քանակը գերազանցում է 2 000-ը:Կոնտակտային կենտրոնի նպատակն է՝ - որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցության ապահովումը,- առաջացած խնդիրների դեպքում օպերատիվ օգնության տրամադրումը,- բանկի պրոդուկտների եւ ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրումը,- քարտային գործարքների մանրամասների պարզաբանումը, - պլաստիկ քարտերի բացումը,- հեռակա սպասարկման տարբերակներով՝ գործարքների իրականացման օգնությունը, - ցանկացած վարկային պրոդուկտի համար հայտադիմումների աջակցությունը - դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարների հաշվեգրում բանկի գործող քարտերին,- հաճախորդի զանգի եւ նույնականացման հիման վրա «Մոբայլ բանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացում՝ հաճախորդների բոլոր հաշիվներով: «Բանկի Կոնտակտային կենտրոնը հաճախորդների հետ աշխատում է հաղորդակցության 4 ուղղություններով՝1. Հեռախոսազանգեր՝ 87-87 հեռախոսահամարով,2. Skype եւ տեսազանգեր՝ պաշտոնական կայքի միջոցով,3. customercare@vtb.am էլեկտրոնային հասցեով,4. Ֆեյսբուք՝ առցանց խորհրդատվություն եւ պատասխաններ հաճախորդների հարցերին»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 10023