Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ՝ Կոնվերս Բանկը գործարկել է «Ագրո» վարկատեսակը՝ սկսնակ եւ զարգացող գյուղբիզնեսին առաջարկելով ֆինանսավորման մատչելի ու մրցունակ տոկոսադրույք:««Ագրո» վարկատեսակի նպատակը գյուղատնտեսության ոլորտում հավելյալ արժեքի ստեղծումն է: Այն նախատեսված է Հայաստանում (բացառությամբ՝ Երեւանի) գործող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար, որոնք ցանկանում են ընդլայնել գյուղատնտեսության ոլորտում գործող իրենց բիզնեսը կամ հիմնել նոր գյուղատնտեսական տնտեսություններ: Վարկավորման առավելագույն գումարը $150 000-ին համարժեք դրամն է, մարման առավելագույն ժամկետը 84 ամիս է, տարեկան տոկոսադրույքը՝ դրամով սկսած 11%-ից, իսկ դոլարով՝ սկսած 8,5%-ից»,- նշել են Կոնվերս Բանկում:Վարկավորման անհրաժեշտ նախապայմաններից առանձնացվել է վարկառուի սեփական միջոցներից ընդհանուր ծրագրի արժեքի նվազագույնը 20%-ի չափով ներդրումը: Ընդ որում, սեփական միջոցներից ներդրումներ են դիտարկվելու ֆինանսական, գույքային ներդրումները եւ աշխատանքների կատարման ձեւով կատարված ներդրումները:Բանկում նշել են, որ ներկայում Կոնվերս Բանկը գյուղվարկավորում է իրականացնում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ պետական ծրագրերի շրջանակում՝ հաճախորդներին առաջարկելով մատչելի գյուղվարկավորում ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինչպես նաեւ լիզինգով անասնաբուծության, այդ թվում՝ ջերմոցային տնտեսության, սառնարանային տնտեսության, այդ թվում՝ կաթի մթերման կայանների, սպանդանոցային, ագրովերամշակող արդյունաբերության համար գյուղսարքավորումների ձեռքբերման նպատակով:Ակցիայի մանրամասները հասանելի են այստեղ: Tweet Դիտում՝ 12614