Հայաստանի բանկերի միության եւ Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպվել է «Բանկ-լրագրող համագործակցություն, ծրագրերն ու հեռանկարները» խորագրով կլոր սեղան՝ քննարկելու ՀՀ առեւտրային բանկերի եւ լրատվամիջոցների համագործակցության իրական հեռանկարներն ու ձեւաչափերը:Բանկերի միությունում նշել են, որ կլոր սեղանին մասնակցել են տարբեր լրատվամիջոցներում աշխատող եւ ֆինանսատնտեսական թեմաները լուսաբանող լրագրողներ ու ՀՀ առեւտրային բանկերի հանրային կապերի պատասխանատուներ:Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն անդրադարձել է բանկային համակարգի ու տնտեսական լրագրողների համագործակցության բարելավմանն ուղղված հարցերին, ընդգծել այդ ասպարեզում փոփոխություններ եւ նոր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանն էլ դիտարկումներ է կատարել PR տեխնոլոգիաների, ընկերության դրական իմիջի ձեւավորման եւ մասնագիտական էթիկայի հիման վրա համագործակցության կարեւորության վերաբերյալ:«Քննարկման ընթացքում բանկ-լրագրող շփումների եւ արդյունավետ համագործակցության, առկա խնդիրների եւ դրանց լուծման, ինչպես նաեւ բանկային գործընթացների լուսաբանման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ իրենց նկատառումներն են ներկայացրել ու մտքեր փոխանակել լրատվական ոլորտի փորձագետները, լրագրողներն ու մի շարք բանկերի հանրային կապերի պատասխանատուներ:Կլոր սեղան-քննարկման ընթացքում նախանշվել են նաեւ տնտեսական լրագրողների մասնակցությամբ առաջիկայում նախատեսվող սեմինարների կազմակերպմանը եւ հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը միտված որոշակի ծրագրեր»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1586