Հայէկոնոմբանկը կանանց համար բարելավել է որոշ վարկերի պայմանները
13.03.2019 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայէկոնոմբանկ

Բանկում նշել են, որ մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կին հաճախորդները կարող են օգտվել հետեւյալ ծառայություններից զեղչված սակագներով.
- Եկամտի հիմնավորմամբ վարկային գծերը տրամադրվում են գործող տոկոսադրույքից 2% ցածր տոկոսադրույքով եւ առանց միջնորդավճարի:
1 000 000 դրամ եւ ավելի վարկային գծի հաստատման դեպքում տրամադրվում է Visa Platinum պրեմիում դասի քարտ՝ 10 000 դրամ տարեկան սպասարկման վճարով` գործող 50 000 դրամի փոխարեն:
Ծառայության հիմնական պայմանները հասանելի են այս հղումով:
- Անշարժ գույքի գրավով սպառողական վարկերը եւ վարկային գծերը տրամադրվում են գործող տոկոսադրույքից 1% ցածր տոկոսադրույքով՝ սկսած 10% տարեկան տոկոսադրույքից:
Մանրամասները հասանելի են այստեղ:
- Հիփոթեքային վարկը հնարավորություն է ընձեռում՝ ձեռք բերելու անշարժ գույք սահմանված նվազագույն տոկոսադրույքով՝ անկախ կանխավճարի չափից:
Ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: