Երեւան, 20 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 13.3%: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2007թ. հունվար- հոկտեմբեր ամսիներին կազմել է 2400074.5 մլն դրամ: 2007թ. հունվար- հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում կազմել է 574462.8 մլն դրամ` 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 1.8%-ով: Հայաստանում միջին ամսեկան աշխատավարձը 2007թ. հունվար-հոկտեմբեր ամսիներին 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 20.3%-ով` կազմելով 74443 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 22.6 %-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 53781 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 92975 դրամ (աճը` 18.9%): ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5539