IDBank-ը մասնակցում է Mastercard-ի «Գարունը Փարիզում» ակցիային եւ իր Mastercard քարտապաններին հնարավորություն է տալիս շահել Փարիզի Դիսնեյլենդի ուղեւորություն 4 անձի համար: «Մարտի 1-ից ապրիլի 14-ը կատարե՛ք գնումներ Mastercard-ով, հավաքեք 8000 դրամ եւ ավելի արժողությամբ 8 կտրոն, գրանցեք դրանք գրանցման կետերում եւ փոխանակեք CinemaStar կամ KinoPark կինոթատրոնների 2 տոմսի հետ: Գրանցե՛ք հնարավորինս շատ կտրոններ եւ բացի երաշխավորված նվերներից հնարավորությո՛ւն ստացեք մասնակցել խաղարկությանը եւ շահել Փարիզի Դիսնեյլենդի ուղեւորություն 4 անձի համար՝ գարնանային հանգստյան օրերն ընտանիքով անցկացնելով Փարիզում»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:Կտրոնների գրանցումները կարելի է կատարել մարտի 8-ից ապրիլի 14-ը՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին, ժամը 12:00-20:00-ը Դալմա Գարդեն Մոլում եւ Երեւան մոլում, որտեղից կարելի է ստանալ կինոթատրոնների տոմսերը: Գլխավոր մրցանակը՝ Դիսնեյլենդի ուղեւորություն 4 անձի համար, կխաղարկվի պատահականության սկզբունքով Random Picker ծրագրի միջոցով ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին: Հաղթողի անունը կհրապարակվի նույն օրը՝ http://www.mastercard.am/ կայքում:«Իրականացրու՛ երազանքդ, գնումներ կատարիր IDBank-ի Mastercard-ով եւ ամբողջ ընտանիքով հնարավորություն կունենաս բացելու World Disney Studios Park-ի գլխավոր դարպասները եւ անցկացնելու գլխապտույտ հանգստյան օրեր աշխարհի ամենահեքիաթային կետերից մեկում»,- ասված է հաղորդագրությունում:IDBank-ի Mastercard քարտերը կարելի է ձեռք բերել բանկի ցանկացած մասնաճյուղում։ Tweet Դիտում՝ 11067