Ամերիաբանկն ամփոփել է 2018-ի ԿՍՊ գործունեությունը

11.03.2019 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #ԿՍՊ
Ամերիաբանկն ամփոփել է 2018թ. իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ) ռազմավարության ներքո իրականացրած աշխատանքները:

Բանկի տարածած հաղորդագրությունում ասված է.

«Հաշվետու տարում բանկի կողմից բարեգործական, սոցիալական եւ աջակցության նպատակներով հատկացվել է 94,2 մլն դրամ, որի գերակշիռ մասն ուղղվել է առողջապահության եւ կրթության ոլորտների աջակցմանը, համապատասխանաբար՝ 64 մլն դրամ եւ 9 մլն դրամ:

Ընթացիկ տարում բանկն ակտիվորեն շարունակում է հանդես գալ տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերով եւ տարեսկզբից արդեն նվիրաբերել է մոտ 55 մլն դրամ, որն ուղղվել է ուղղակիորեն երեխաների առողջության վերականգնմանը եւ համապատասխան բժշկական կենտրոններին անհրաժեշտ սարքավորումներով ապահովմանը:

Հավատարիմ լինելով իր առաքելությանը՝ Ամերիաբանկը 2007-ից ի վեր իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական ծրագրեր տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, մշակույթի, առողջապահության, ենթակառուցվածքային զարգացման` կատարելով 1,1 մլրդ դրամի ներդրում: Բանկն առավելապես ներգրավվածություն է ունեցել կրթության ոլորտում՝ հատկացնելով շուրջ 412 մլն դրամ, եւ առողջապահության ոլորտում՝ 320 մլն դրամ:

Կրթության ոլորտում տրամադրվել են կրթաթոշակներ ԲՈՒՀ-երին, դպրոցներին, միջոցներ են հատկացվել առանձին խմբերին, ինչպես նաեւ դպրոցների ենթակառուցվածքների բարելավմանը:

Բանկը մշտապես մասնակցել է տարբեր սոցիալական ծրագրերի՝ ուղղված անապահով ընտանիքների աջակցությանը: Հինգ տարի անընդմեջ բանկի կողմից կազմակերպվել են տարբեր թեմաներով աճուրդներ՝ բանկի հաճախորդների եւ գործընկերների մասնակցությամբ, որոնց ընթացքում հավաքագրված գումարը կրկնապատկվել է բանկի կողմից եւ լրացուցիչ մոտ 130 մլն դրամ ուղղվել հրատապ օգնություն պահանջող հիվանդություններ ունեցող 135 երեխայի բուժմանը: Ընդհանուր առմամբ բանկն աջակցել է ավելի քան 300 երեխաների՝ ամբողջովին կամ մասնակի իր վրա վերցնելով երեխաների բուժման եւ հետբուժական խնամքի ծախսերը։

Բանկում գործում է նաեւ բարեգործական հաշիվ (1570036910764400), որտեղ հանգանակություն կարող է կատարել յուրաքանչյուր անձ. հաշվի միջոցներն ամբողջությամբ ուղղվում են հայ մանուկներին՝ առողջ ու երջանիկ մանկություն պարգեւող տարբեր բարեգործական նախագծերի իրականացմանը:

Ամերիաբանկի աշխատակիցները եւս ակտիվորեն ներգրավված են տարբեր սոցիալական ծրագրերում, որոնք իրականացվում են հիմնականում մարզերում:

Ընթացիկ տարում Ամերիաբանկն ավելի ակտիվորեն խթանելու/աջակցելու է փոքր եւ միջին բիզնեսին, որի ներքո կազմակերպվելու են տարբեր դասընթացներ, փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ՝ հիմնական միջոցառումներն իրականացնելով մարզերում:

Ամերիաբանկը բարեգործական ծրագրերի մեծաքանակ հայտերի մեջ նախապատվությունը տալիս է այն կազմակերպություններին, որոնք համապատասխանում են բանկի որդեգրած ԿՍՊ քաղաքականությանը եւ ներկայացնում են մշակված, հստակ ծրագրեր»:
Դիտում՝ 1441
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW