Մարտի 8-ից ապրիլի 7-ը IDBank-ի կին հաճախորդները կարող են զեղչերով օգտվել բանկային մի շարք ծառայություններից. մատչելի սակագներ պահատեղերի վարձակալության համար, 50 % զեղչ վճարային քարտերի տարեկան սպասարկման համար: Բանկի կին հաճախորդների համար, վերը նշված ծառայություններից մեկից օգտվելու դեպքում, կբացվեն նաեւ բանկային եւ խնայողական հաշիվներ՝ հաճախորդի նախընտրած արժույթով եւ անվճար:Բացի այդ «Բարեւ Գարուն» ակցիայի շրջանակում IDBank-ի քարտերով վճարում կատարելիս՝ բանկի կին հաճախորդները զեղչեր կստանան նաեւ մի շարք սպասարկման կետերում։«Բարեւ գարուն» ակցիայի ընթացքում բանկում զեղչով տրամադրվող ծառայությունների սակագներին եւ մանրամասներին, ինչպես նաեւ այլ հաստատությունների կողմից տրամադրվող զեղչերին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքէջում։ Tweet Դիտում՝ 19717