Գարնանային տոների կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է եկել մի քանի առաջարկով: «Ավանդական ակցիաներից բացի, Կոնվերս Բանկը այս տարի հանդես է գալիս նոր՝ եւս մեկ գրավիչ առաջարկով. միամսյակի ընթացքում բանկի գործընկերային ցանցում անկանխիկ գնումներ կատարած եւ առավելագույն Գարնանային միավորներ կուտակած քարտապանը նվեր կստանա Շրի Լանկա հանգստի ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար: Իսկ կուտակած միավորների քանակով երկրորդ եւ երրրորդ տեղերը զբաղեցրած անձանց նույնպիսի ուղեգրեր կտրամադրվեն՝ համապատասխանաբար 50 եւ 30 տոկոս զեղչով»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի պետ Կարինա Վոլկովան:Գործարկված այլ ակցիաների շրջանակներում, բանկն իր քարտապաններին է առաջարկում մինչեւ մարտի 9-ը կատարել անկանխիկ գնում/գնումներ, վճարել բանկի POS տերմինալներով եւ ստանալ գումարի 10 տոկոսի չափով CashBack, իսկ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Woman’s քարտեր ստանալ արտոնյալ պայմաններով: Մասնավորապես, Woman’s քարտերի սպասարկման վճարը գործողության ամբողջ ընթացքում կզեղչվի 50%-ով, իսկ քարտապաններին մինչեւ 1 մլն դրամի չափով, մինչեւ 36 ամիս ժամկետով, 16-17% տարեկան դրույքաչափով դրամային վարկային սահմանաչափի հնարավորություն կընձեռվի:«2011թ ներդրված Woman’s քարտերը Կոնվերս Բանկի ամենապահանջված քարտային պրոդուկտներից են: Woman’s քարտերը մշակվել են հատուկ կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները, եւ կանանց հնարավորություն ընձեռելով պարբերաբար օգտվել տարբեր զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներից՝ ինչպես բանկի գործընկեր հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում եւ այլն»,- եզրափակել է Կարինա Վոլկովան:Առաջարկների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, այստեղ եւ այստեղ: Tweet Դիտում՝ 17328