Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի քարտի PIN կոդը հնարավոր է ստանալ SMS-ով

07.03.2019 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկկ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից թողարկված ArCa, Visa եւ MasterCard համակարգերի քարտերի PIN կոդերն այսուհետ հնարավոր է ստանալ նաեւ sms հաղորդագրությամբ։

Ծառայությունից կարող են օգտվել ինչպես բանկի գործող, այնպես էլ նոր քարտապանները: Գործող քարտապանների կողմից PIN կոդը մոռանալու դեպքում քարտի փոխարինում չի իրականացվելու, այլ հաշված րոպեների ընթացքում հնարավոր է լինելու գեներացնել նոր PIN կոդ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի  բանկոմատների միջոցով: PIN կոդի փոփոխության համար քարտապանները կարող են այցելել բանկ կամ զանգահարել բանկի հեռախոսային կենտրոն:

SMS հաղորդագրության միջոցով ուղարկվող կոդը միանգամյա մուտքագրման վեցանիշ կոդ է: Այն ծառայում է նոր PIN գեներացնելու համար՝ քարտն առաջին անգամ Բանկի բանկոմատով օգտագործելիս:
Դիտում՝ 2934

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW