Ամերիկյան DWM ընկերությունը դարձել է «Ինեկոբանկ» ՓԲԸ բաժնետեր

05.03.2019 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #DWM
Այսօր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հայտարարել է կանոնադրական կապիտալում մասնակցության մասնաբաժնի նոր փոփոխության վերաբերյալ։

Մասնավոր գործարքի արդյունքում Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) եւ ամերիկյան «Դեվելոփինգ Վորլդ Մարքեթս» (DWM) ներդրումային ընկերության միջեւ կնքված համաձայնագրով վերջինս ձեռք է բերում ՎԶԵԲ-ին պատկանող «Ինեկոբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի մի մասը՝ տիրապետելով բանկի ընդհանուր բաժնետոմսերի 5%-ին։

«Մենք   ողջունում ենք բանկի բաժնետերերի կազմում DWM-ի պես հեղինակավոր կառույցին։ Ձեռք բերելով Ինեկոբանկի բաժնետոմսերը՝ DWM ընկերությունը նշում է իր մուտքը հայաստանյան շուկա՝ ընդլայնելով իր ներկայությունը տարածաշրջանում»,- նշել է Ինեկոբանկի խորհրդի նախագահ եւ հիմնադիր բաժնետեր Ավետիս Բալոյանը։

«DWM-ի մասնակցությունը Ինեկոբանկի կապիտալում կնպաստի բանկի ճանաչելիության բարձրացմանը միջազգային շուկաներում եւ կշարունակի ամրապնդել նրա դիրքերը Հարավային Կովկասի առաջատար բանկերի շարքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ նմանօրինակ գործարքն է, որի արդյունքում տեղի է ունենում փոփոխություն բանկի կանոնադրական կապիտալում, ինչը վկայում է ներդրողների կողմից բանկի որդեգրած բիզնես մոդելի, գործընկերային միջավայրի, բանկի ապագայի տեսլականի եւ ներկայումս կիրառվող կորպորատիվ կառավարման պրակտիկայի հանդեպ մեծ վստահության մասին։ Մենք շարունակելու ենք ներգրավել նոր ներդրողների եւ ընդլայնել մեր բաժնետերերի կազմը՝ դառնալով առաջատարը Հայաստանի եւ Հարավային Կովկասի ֆինանսական սեկտորում»,- ամփոփել է Ավետիս Բալոյանը։

DWM-ի մասին

«Դեվելոփինգ Վորլդ Մարքեթս» (DWM) կազմակերպությունը զարգացող շուկաներում ներդրումներ կատարող ամերիկյան ներդրումային ընկերություն է, որի նպատակն է, առաջնայնություն տալով եկամտի ապահովմանը, իրականացնել ազդեցություն ապահովող ներդրումներ։ Ըստ ընկերության՝ ներդրողների համար ռիսկին համարժեք եկամտաբերությունը զարգացող երկրներում պետք է նաեւ ապահովի չափելի բնապահպանական եւ սոցիալական ազդեցություն։ DWM ընկերությունը հավատացած է, որ մասնավոր սեկտորը եւ կապիտալի շուկաները կարող են եւ պետք է նպաստեն տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական ոլորտներում դրական փոփոխությունների։

Ինեկոբանկի մասին

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:
Դիտում՝ 8458
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW