«Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է 12.4 %-ով

05.03.2019 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ուղեւորահոսք #Զվարթնոց #օդանավակայան
Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը ընդհանուր կազմել է 166 451 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով:

2019թ. փետրվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է 12.4 տոկոսով: 2018թ փետրվարին օդանավակայանի ծառայություններից օգտվել էր 139 216  ուղեւոր, իսկ 2019թ. փետրվարի ցուցանիշը կազմում է 156 452 ուղեւոր:

Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 378 622   մարդ, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Դիտում՝ 1149

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW