Ագրովերամշակման ոլորտի վարկերի տոկոսադրույքն իջեցվել է
28.02.2019 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

- Նպատակային վարկերը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողներին կհատկացվեն տարեկան 3% տոկոսադրույքով՝ նախկին 9%-ի փոխարեն:
- Յուրաքանչյուր ընկերությանը տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմում է մինչեւ 1,5 մլրդ դրամ: Մարման ժամկետը՝ առավելագույնը մեկ տարի:
Նախարարությունում ընդգծել են, որ սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի՝ պտուղ-բանջարեղենի, խաղողի եւ կաթի կանխավճարի կամ արժեքի վճարմանը:
Վարկից կարող են օգտվել միայն այն ընկերությունները, որոնք ֆերմերների հետ աշխատում են բացառապես պայմանագրային հիմունքներով:
Վարկը տրամադրվում է վերամշակողին, իսկ գումարը փոխանցվում է անմիջապես գյուղացիական տնտեսության հաշվեհամարին:
Ծրագրի մանրամասները ներկայացված են տեսանյութում.
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: