«Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիան» այսօր ներկայացրել է 2015-2017 թթ. ընթացքում ընկերության գործունեությունն ամփոփող եւ գնահատող սոցիալ-տնտեսական, բնապահպանական ազդեցության հետազոտության արդյունքները։ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ-ի իրականացրած ուսումնասիրությունը ներառում է նաեւ ընկերության ներդրումների հիմնական ուղղություններն ու ոլորտները, ինչպես նաեւ այդ ներդրումների ազդեցությունը։ Ըստ հետազոտության՝ «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիայի» տեղական արտադրանքն ավելացված արժեք է ստեղծում ընկերության լայնածավալ արժեքային շղթայի յուրաքանչյուր կետում։ 18.02.2019 | 09:22 Էլինա Մարգարյան. Նպաստում ենք, որ երիտասարդները մնան Հայաստանում «Ընկերության ստեղծած ամեն 1 դրամ ուղղակի համախառն ավելացված արժեքից Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1,5 դրամ անուղղակի եւ ածանցյալ ՀԱԱ։ Արդյունքում, ընդամենը երեք տարում «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիան» Հայաստանի տնտեսությունում ստեղծել է 29,5 մլրդ դրամի ՀԱԱ՝ ներառյալ անուղղակի եւ ածանցյալ ազդեցությունները, որը համախառն ավելացված արժեքի 0,21%-ն է։ Նույն ժամանակահատվածում պետական բյուջե վճարումները կազմել են 15,6 մլրդ դրամ»,- այսօր հետազոտության արդյունքներն է ներկայացրել «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ի խորհրդատվական բաժնի ղեկավար Զարուհի Ֆուրունջյանը:Հետազոտության արդյունքների համաձայն՝ «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիան» մեծ ներդրում ունի նաեւ աշխատանքի հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։ 2017թ.ընկերությունում ստեղծված յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղի շնորհիվ ստեղծվել է լրացուցիչ 5,5 աշխատատեղ՝ անուղղակի եւ ածանցյալ։ 2017թ. ընկերությունը ստեղծել է 2341 լրիվ դրույքով աշխատատեղ, որը կազմել է այդ տարում երկրի աշխատատողների թվաքանակի 0,23%-ը։ «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիան» իր տարեկան եկամտի 2%-ն ուղղում է համայնքային զարգացման ծրագրերին։ 2015-2017 թթ. ընկերության բարեգործական նվիրատվությունները կազմել են 112,4 մլրդ դրամ, որն ուղղվել է համայնքային բարեկեցության, երիտասարդության եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտների զարգացմանը։ «Մենք շատ հպարտ ենք, որ մեր գործունեությամբ եւ համայնքների բարեկեցությանն ուղղված ծրագրերով շարունակ նպաստում ենք Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացմանը»,- ասել է «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը։Նրա խոսքով՝ ընկերություններն այնքան կայուն են, որքան այն հասարակությունը, որտեղ նրանք գործում են։ «Պատրաստակամ ենք շարունակել աջակցել Հայաստանի տնտեսությանն ու հատկապես ժողովրդին»,- նշել է Քրիստոֆ Սփեքը։Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էլողջունել է նման ուսումնասիրության իրականացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի «լայն պատկերացում ունենալ տվյալ արտադրական գործունեության հարակից ազդեցության վերաբերյալ»։««Կոկա-Կոլան» իր մուտքով Հայաստան ոչ միայն ստեղծեց արտադրանքի որակի ստանդարտներ, այլեւ իր հետ բերեց կառավարման այնպիսի մշակույթ, որը դարձավ ուղենշային շատ այլ կազմակերպությունների համար»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։ Tweet Դիտում՝ 3689