Հայաստանը «հուսալի գործընկեր է ԱՄՀ-ի համար»

26.02.2019 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Ռիչարդ Դորնբոշ #Նիկոլ Փաշինյան
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշն ասել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է ԱՄՀ-ի համար:

Փետրվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռիչարդ Դորնբոշը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստակամ է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով նախաձեռնած բարեփոխումները հաջողելու համար:

Վարչապետն էլ նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱՄՀ-ի հետ կառուցողական գործընկերության հետագա խորացմամբ:

Ընդգծելով բարեփոխումների հաջողման գործում ինստիտուցիոնալ եւ փորձագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կառավարության ղեկավարը կարեւորել է ԱՄՀ-ի համապատասխան օժանդակությունը:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է պատկան գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ քննարկել կոնկրետ անելիքները:
Դիտում՝ 1678

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW