Կոնվերս Բանկն իր պրոդուկտները ներկայացրել է Լոռիում կայացած ցուցահանդեսում
25.02.2019 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ


Բանկում նշել են, որ այցելուներին են ներկայացվել «Բրիջ», արտահանման եւ նախաարտահանման վարկերը, Converse trade-ը, ինչպես նաեւ պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորման պրոդուկտները:
«Բրիջ» վարկատեսակով ՓՄՁ վարկավորում է իրականացվում դրամով, դոլարով եւ եվրոյով՝ մինչեւ 12 ամիս, դրամային վարկերի տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 10%-ից, իսկ դոլարային եւ եվրոյով վարկավորման տոկոսադրույքները՝ սկսած համապատասխանաբար 6,5 եւ 5%-ից:
Արտահանման եւ նախաարտահանման վարկավորում է իրականացվում մինչեւ 12 ամիս ժամկետով՝ եվրոյով՝ սկսած 4%, իսկ դոլարով՝ սկսած 6% տարեկան դրույքաչափից:
«Ներկայում Կոնվերս Բանկը գյուղվարկավորում է իրականացնում ոչ միայն սեփական ռեսուրսներով, այլեւ պետության կողմից սուբսիդավորմամբ 5 վարկային ծրագրերի շրջանակում՝ հաճախորդներին հնարավորություն տալով հիմնական եւ շրջանառու միջոցների համալրման նպատակով ստանալ մինչեւ 10 մլն դրամի չափով եւ մինչեւ 7 տարի մարման ժամկետով դրամային վարկեր՝ սկսած 2% տարեկան դրույքաչափից»,- ասել են Կոնվերս Բանկում:
Այդ գումարները կարող են ուղղվել ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնմանը, համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման ծրագրերի իրականացմանը, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալությանը եւ գյուղատնտեսական հումքի մթերումներին (գնումներին):
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: