ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ֆորումի գլխավոր հովանավոր

25.02.2019 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Իվան Տելեգին
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է փետրվարի 23-ին Վանաձորում անցկացված՝ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր:

Բանկում նշել են, որ ֆորումի կազմակերպիչը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն ու Լոռու մարզպետարանն են:

Ֆորումին մասնակցել են Հայաստանի եւ տարբեր երկրների խոշոր գործարարներ եւ ներդրողներ: Մասնակից երկրները՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Իտալիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Իրանը, Լիտվան, քննարկել են Լոռու մարզի զարգացման ներդրումային տարբերակները:

Բիզնես ֆորումը մեկնարկել է Լոռու մարզի արտադրողների էքսպո-ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ որպես գլխավոր հովանավոր, առանձին տաղավարով ցուցադրել է իր պրոդուկտներն ու ծառայությունները:

Ցուցահանդեսի հյուրերն ու մասնակիցները, ուսումնասիրելով ընկերությունների առաջարկած բոլոր ապրանքները, հետեւել են ֆորումին, որտեղ քննարկվել են Լոռու մարզի ներդրումների հետ կապված ակտուալ հարցեր:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը կարող է իրավամբ կոչվել «ազգային բանկ». Հայաստանում մենք ներկայացված ենք 70 մասնաճյուղով, որոնցից 5-ն այստեղ են՝ Լոռու մարզում, եւ մենք մտադիր ենք առաջիկայում բացել վեցերորդը: Ցանկանում ենք, որ այս ֆորումը ապագայում հզոր տնտեսական խթան ծառայի նոր բիզնեսների զարգացման, տնտեսական նոր ծրագրերի, աշխատատեղերի ստեղծման համար»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:
Դիտում՝ 6225
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW