Unibank Privé-ի տնօրինած ակտիվներն աճել են ավելի քան 2 անգամ

22.02.2019 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Unibank Privé #Գեորգի Պիսկով
Unibank Privé ստորաբաժանումն ի սկզբանե ստեղծվել էր որպես Հայաստանի ունեւոր քաղաքացիների համար ծառայություն, սակայն շուտով մեծ տարածում ձեռք բերեց նաեւ արտասահմանում բնակվող Սփյուռքի շրջանում:

Այս մասին Private Banking and Wealth Management հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Gx2 ներդրումային-ֆինանսական խմբի համասեփականատեր Գեորգի Պիսկովը:

Նա նշել է, որ Unibank Privé-ի ծառայություններից օգտվում են նաեւ այլ երկրների քաղաքացիները, որոնք Հայաստանում բիզնես են վարում կամ անշարժ գույք ձեռք բերում:

«2018թ. տասնմեկ ամիսների ընթացքում Unibank Privé-ի տնօրինած ակտիվներն աճել են ավելի քան երկու անգամ: Հաճախորդների տրամադրության ներքո են ներդրումների կառավարման, բարեկեցության համալիր կառավարման ծառայությունները, բարձր պրոֆեսիոնալ գործարքային բլոկը, իրավաբանական ծառայությունները, հարկային ոլորտին, էլիտար անշարժ գույքին եւ միջազգային կրթությանը վերաբերող խորհրդատվությունը»,- նշել է Գեորգի Պիսկովը:

Gx2-ի մյուս համասեփականատեր Գագիկ Զաքարյանն էլ հավելել է, որ «ավանդական բանկային հնարավորություններին եւ ծառայություններին զուգահեռ՝ առաջարկում են ներդրումային պրոդուկտների լավ ընտրություն»:
Դիտում՝ 5873

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW