«Յունիստրիմ»-ը կշարունակի զարգանալ որպես ունիվերսալ վճարային գործիք, որը հարմար կլինի միջոցների կանխիկ, պլաստիկ քարտերով եւ այլ եղանակներով փոխանցման համար:Այս մասին Private Banking and Wealth Management հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Gx2 ներդրումային-ֆինանսական խմբի համասեփականատեր Գագիկ Զաքարյանը:«Կընդլայնվի «Յունիստրիմ»-ի աշխարհագրությունը՝ ընդգրկելով ոչ միայն Ռուսաստանն ու ԱՊՀ-ն, այլեւ Եվրոպայի երկրներն ու այլ տարածաշրջանները: Մենք հավատում ենք այս բիզնեսի հեռանկարին: Ապագայում միգրացիոն հոսքերը կաճեն, եւ հետեւաբար, կավելանա համանման ծառայության պահանջարկը»,- նշել է նա:«Այսօր «Յունիստրիմ»-ն առաջատար դիրքեր ունի ՌԴ եւ ԱՊՀ դրամական փոխանցումների շուկայում: Մենք վերահսկում ենք այս շուկայի մոտ 30%-ը: Ներկայում «Յունիստրիմ» համակարգի միջոցով կատարվող փոխանցումների ընդհանուր ծավալը կազմում է ամսական $300-500 մլն կամ տարեկան $3-5 մլրդ:«Յունիստրիմ»-ը տարածված է նաեւ ԱՊՀ-ից դուրս: Օրինակ, մենք բավական լավ դիրքեր ունենք Իսրայելում, Հունաստանում, Չեխիայում: Թեեւ ամենախոշոր շուկաները, իհարկե, շարունակում են մնալ հետխորհրդային հանրապետությունները՝ Ուզբեկստանը, Ղրղըզստանը եւ Հայաստանը: Այս երկրներում «Յունիստրիմ»-ը վերահսկում է փոխանցումների շուկայի ավելի քան 60%-ը»- հավելել է Գագիկ Զաքարյանը: Tweet Դիտում՝ 5706