Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ՝ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունեցել Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: Բանկում նշել են, որ այն Հայաստանում պրոֆեսիոնալ թատրոնին կից կառուցված առաջին Black Box-ն է, որը ծառայելու է որպես նորարարական թատերական հարթակ երիտասարդ արվեստագետների համար:«Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ, որն իր ողջ գործունեության ընթացքում մշտապես եղել է մշակույթի եւ արվեստի ոլորտում տարբեր նախաձեռնությունների մասնակիցն ու աջակիցը: Հուսով եմ, որ նախորդ տարի սկսած համագործակցությունը այս նախագծի իրականացմամբ չի ավարտվի, եւ մենք հնարավորություն կունենանք հետագայում եւս հանդիսատեսին ներկայանալ նոր, հետաքրքիր առաջարկներով»,- ասել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:«Մշակույթի եւ արվեստի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից է, որի շրջանակում միայն նախորդ տարի Կոնվերս Բանկն աջակցել եւ մասնակցել է մոտ մեկ տասնյակ միջոցառումների: Black Box-ի բացումը հանրային եւ մասնավոր հատվածների համագործակցության շրջանակներում իրականացված այդպիսի նախագծերից մեկն է, որի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ոչ միայն ակադեմիական թատրոններին բնորոշ բեմադրություններ, այլեւ նորարարական, ժամանակակից լուծումներով նոր ներկայացումներ»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:Black Box-ում առաջին ներկայացումը հանդիսատեսի դատին կներկայացվի արդեն այս գարնանը: Tweet Դիտում՝ 9424