2018-ին արձանագրվել է Ռուսաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 17% աճ։Այս մասին այսօր նշել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը: Արա Խզմալյանը ներկայացրել է հատուկ Ռուսաստանի զբոսաշրջիկների համար մշակված «Ռուսական հետք» նախագիծը եւ մի շարք մարքեթինգային միջոցառումներ, որոնք թիրախավորել են ռուսական շուկան։ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ու դեսպանն էլ քննարկել են առեւտրաշրջանառության աճող ծավալները եւ կառուցվածքը։Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է այս տարի Ռուսաստանում կայանալիք մի շարք տնտեսական համաժողովների վերաբերյալ տեղեկատվությունը եւ քննարկել Հայաստանի մասնակցության հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությանը՝ կարեւորելով չիրացված ներուժի արդյունավետ օգտագործումը։ Tweet Դիտում՝ 4841