Վանաձորում գործարկվել է պլանետարիում

19.02.2019 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ #«Օրիոն» պլանետարիում
Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գործարկվել է «Օրիոն» պլանետարիումը՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում:

Ինչպես նշել են հիմնադրամում, ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից:

Շարժական պլանետարիումը փչովի սֆերիկ գմբեթ է, որի մեջ պրոյեկտորի եւ էկրանի միջոցով, հատուկ ծածկույթի օգնությամբ, ցուցադրվում են ֆիլմեր՝ եռաչափ էֆեկտով:

«Պլանետարիումը հնարավորություն կընձեռի հանրամատչելի ձեւով գիտելիքներ ստանալ աստղագիտության եւ բնական այլ գիտությունների նվաճումների, հայտնագործությունների եւ ձեռքբերումների վերաբերյալ: Այն կհամատեղի ժամանցն ու գիտելիքը ե՛ւ վանաձորցիների, ե՛ւ տարածաշրջանի զբոսաշրջիկների համար»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3937

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW