Արդշինբանկում ոսկու գրավով վարկերը հասանելի են՝ սկսած 0,75%-ից

19.02.2019 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #վարկ
Արդշինբանկը տրամադրում է դրամով եւ դոլարով ոսկու գրավով ապահովված վարկեր՝ սկսած 2% եւ 5% տարեկան տոկոսադրույքներից՝ գյուղատնտեսական եւ սպառողական նպատակների համար (տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 7,67-24%):

Բանկն առաջարկում է առողջության եւ դժբախտ պատահարներից ապահովագրություն, որն իրականացնելու դեպքում, վերոնշյալ տոկոսադրույքները նվազում են 1,25-2,5 տոկոսային կետով:

Վարկերը տրամադրվում են ոսկու գնահատված արժեքի մինչեւ 600%-ի չափով եւ մինչեւ 5 տարի մարման ժամկետով: Հաճախորդները հնարավորություն ունեն ընտրելու վարկի մարման իրենց հարմար եղանակը:

«Ոսկու գրավով ապահովված վարկը տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում: Վարկը ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ բանկի 63 մասնաճյուղերից մեկը, բացառությամբ «Կասկադ», «Զվարթնոց» մասնաճյուղերի եւ գլխամասային գրասենյակի»,- ասված է հաղորդագրությունում:

Մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ
Դիտում՝ 3041

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW