Կոնվերս Բանկը Շիրակի մարզի զարգացմանը միտված երկու վարկային պրոդուկտ է գործարկել

18.02.2019 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #վարկատեսակ
Շիրակի մարզում ՓՄՁ եւ գյուղատնտեսության ոլորտների զարգացման նպատակով Կոնվերս Բանկը ներդրել է «Գյումրի» եւ «Գյումրի ագրո» վարկային պրոդուկտները:

Բանկում նշել են, որ դրանցից առաջինի՝ ՓՄՁ ֆինանսավորման «Գյումրի» պրոդուկտի շրջանակում նախատեսվում է տարածաշրջանում զբոսաշրջության (ներառյալ զբոսաշրջային ենթակառույցները), առեւտրի ու սպասարկման ոլորտներում ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ ստարտափների ֆինանսավորում:

Վարկավորումն իրականացվում է երեք արժույթով. դրամով՝ սկսած տարեկան 10,5%, դոլարով՝ 8%, իսկ եվրոյով՝ 6% դրույքաչափից: Վարկի մարման ժամկետը մինչեւ 120 ամիս է: Ստարտափ նախագծերի համար սահմանված է նաեւ մայր գումարի մարման՝ 24 ամիս արտոնյալ ժամկետի հնարավորություն:

«Պրոդուկտը հաճախորդներին է առաջարկվելու որպես բանկային ծառայությունների համալիր փաթեթի մի մաս, որի շրջանակում վարկառուներին կտրամադրվի բանկի այլ ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն:

Մասնավորապես, «Գյումրի» վարկատեսակի շահառուների համար անվճար կլինի Կոնվերս Բանկի Intenet banking, Mobile banking ծառայությունների տրամադրումը, Կորպորատիվ քարտերի տրամադրումն ու սպասարկումը, PՕS տերմինալներ տեղադրման դեպքում մեկ տարի սպասարկման վարձ չի գանձվի եւ այլն»,- նշել են Կոնվերս Բանկում:

Գործարկված «Գյումրի ագրո» վարկատեսակով իրականացվելու է մինչեւ 84 ամիս մարման ժամկետով գյուղվարկավորում՝ դրամային վարկերի դեպքում սկսած 10,5%, իսկ դոլարով՝ 8% տարեկան տոկոսադրույքից:

«Ներդրվող բանկային պրոդուկտներից կարող են օգտվել բոլոր այն անձիք, ովքեր ցանկություն կհայտնեն ներդրումներ իրականացնել Շիրակի մարզում: Ծրագրի պոտենցիալ շահառուներից կարեւորում ենք հատկապես արտերկրում գործունեություն ծավալող Շիրակի մարզից գործարարներին, որոնք մտադիր են վերադառնալ եւ իրենց գործունեությունը սկսել տարածաշրջանում: Ըստ որում, ՓՄՁ վարկավորման պարագայում մենք պատրաստակամ ենք ոչ միայն ֆինանսավորել ներդրումային ծրագրերը, այլեւ դրանց իրականացման ողջ ընթացքում տրամադրել անվճար բիզնես խորհրդատվություն»,- ասել են Կոնվերս Բանկում:

Նման պրոդուկտների ներդրման մտադրության մասին Կոնվերս Բանկը հայտարարել էր ամիսներ առաջ՝ բանկի Խորհրդի՝ Գյումրիում կայացած արտագնա նիստի ժամանակ:

ՓՄՁ վարկավորման «Գյումրի» վարկատեսակի մանրամասները կարող եք գտնել այստեղ, իսկ «Գյումրի Ագրո» վարկատեսակինը՝ այս հղումով:
Դիտում՝ 10091
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW