Global Finance-ն Ամերիաբանկին կրկին ճանաչել է «Լավագույն ներդրումային բանկ»

15.02.2019 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Global Finance #Ամերիաբանկ
Ամերիաբանկը չորրորդ տարին անընդմեջ Global Finance ամսագրի կողմից արժանանում է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին:

«Գնահատումն իրականացվել է այնպիսի կարեւոր չափանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման հնարավորությունները, քանակը եւ ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, գնագոյացումը, կապիտալի շուկաներում առաջնային տեղաբաշխումների ու երկրորդային շուկայում սպասարկման հնարավորությունները, շուկայում ունեցած համբավը, միջազգային ֆինանսական շուկայում համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում:

«Լավագույն ներդրումային բանկ 2019» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի Global Finance ամսագրի ապրիլյան համարում:
Դիտում՝ 2214
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW