Արթուր Ջավադյանը կմասնակցի թվային տնտեսության խնդիրներին նվիրված համաժողովին

14.02.2019 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բրյուգե:

ԿԲ-ում նշել են, որ Արթուր Ջավադյանը մասնակցելու է Բելգիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող բարձր մակարդակի «Սպառման նոր ձեւերի եւ թվային գործարարության մարտահրավերները» միջազգային երկօրյա համաժողովին:

Համաժողովին քննարկվելու են «Թվայնացման ազդեցությունը տնտեսության վրա եւ չափելիության խնդիրները», «Դրամավարկային քաղաքականության մարտահրավերները նոր թվային միջավայրում» եւ «Թվային տնտեսության հարկումը եւ կարգավորումը» թեմաները:

Միջոցառման շրջանակում նախատեսված են հանդիպումներ մի շարք ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:
Դիտում՝ 1547

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW