Կոնվերս Բանկը կրկին արժանացել է որակի գերազանցության միջազգային մրցանակի

11.02.2019 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #KBC Bank
Երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է որակի գերազանցության Euro STP Excellence Award մրցանակի:

«Եվրոպական առաջատար բանկերից մեկի՝ բելգիական KBC Bank N.V. բանկի այս հեղինակավոր մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել «միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի եւ բացառիկ աճի ապահովման համար»: Միեւնույն ժամանակ, այն վկայում է բանկի կողմից մատուցվող գործառնական ծառայությունների՝ միջազգային որակական չափանիշներին համապատասխանության մասին»,- ասված է հաղորդագրությունում:

«Կոնվերս բանկը հետեւողական է հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցմանը, այդ թվում՝ միջազգային գործառնությունների իրականացման ոլորտում: 2018թ. SWIFT համակարգով եվրո արժույթով փոխանցումների 99,96%-ը բանկի կողմից կատարվել է առանց մարդկային միջամտության՝ ապահովելով փոխանցումների իրականացման առավելագույն արագություն, ինչը հերթական անգամ բարձր գնահատականի է արժանանում արտասահմանյան գործընկեր բանկերի կողմից: Մենք բարձր ենք գնահատում KBC Bank N.V. բանկի հետ համագործակցությունը՝ մրցանակի շնորհումը համարելով եւս մեկ ձեռքբերում գործառնական գերազանցության ապահովման ոլորտում»,- նշել է Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների եւ առեւտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Նելլի Քոչարյանը:
Դիտում՝ 9661

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW