JTI (Japan Tobacco International) ընկերությունը եւս մեկ անգամ հավաստագրվել է որպես 2019 Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում՝ իր աշխատակիցներին լավագույն արտոնությունների տրամադրման համար։ Լավագույն գործատու ճանաչված ընկերությունները իրենց աշխատակիցներին առաջարկում են գերազանց աշխատանքային պայմաններ՝ շնորհիվ անձնակազմի կառավարման առաջադեմ փորձառության. «մարդը՝ կարեւորագույն արժեք»։Համաշխարհային հավաստագրման այս ծրագիրը հասցրել է հավաստագրել շուրջ 1300 լավագույն գործատուների հինգ մայրցամաքների ավելի քան 115 երկրներում/ տարածաշրջաններում:Անձնակազմի կառավարման ոլորտում որպես անկախ հավաստագրող ընկերություն՝ Լավագույն գործատուների ինստիտուտը գնահատում է մասնակիցներին անձնակազմի կառավարման լավագույն փորձառության հետազոտության միջոցով։ Կազմակերպությունները հավաստագիր ստանալու համար պետք է բավարարեն Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից սահմանված չափորոշիչներին։ Անձնակազմի կառավարման լավագույն փորձառության հետազոտությունը կազմված է ավելի քան 100 հարցերից՝ հետեւյալ 10 թեմաների շրջանակներում․ Տաղանդների կառավարման ռազմավարություն, Աշխատուժի պլանավորում, Աշխատանքի ընդունման գործընթաց, Ուսուցում եւ մասնագիտական զարգացում, Կատարողականի կառավարում, Ղեկավար հմտությունների զարգացում, Կարիերայի եւ առաջխաղացման կառավարում, Աշխատակիցների վարձատրություն եւ արտոնություններ, Մշակույթ:Լավագույն գործատուների ինստիտուտը գնահատում է անձնակազմի կառավարման փորձառությունների կիրառումը եւ ռազմավարության, փորձառության, չափումների եւ տեխնոլոգիաների միջոցով հետեւում դրանց ապահովմանը։ Tweet Դիտում՝ 8932