Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրեն Մաուրիցիո Փաթառնելոյի հետ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:Նշելով, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, եւ մեր երկրի խմելու ջուրը լավագույններից է աշխարհում՝ զրուցակիցները խոսել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։Նրանք համակարծիք են եղել, որ կան փոխգործակցության լուրջ հեռանկարներ եւ պայմանավորվել են, որ Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենն առաջիկայում կայցելի Հայաստան՝ երկխոսությունը շարունակելու եւ քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով։ Nestlé Waters-ը գործում է Nestlé Group ընկերության կազմում, շշալցված ջրի արտադրությամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերություններից է: Nestlé Waters-ը նաեւ իրականացնում է ուսումնասիրություններ եւ կրթական ծրագրեր՝ ցույց տալու ջրի կարեւորությունը մարդկանց կյանքում եւ առողջության պահպանման գործում: Tweet Դիտում՝ 2248