Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը տեղեկացնում է, որ «Կոմիտաս» մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ եւ տեխնիկապես հագեցված տարածք, որը գտնվում է Կոմիտասի պողոտայի 58 հասցեում։«Բանկային ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի արագ եւ հեշտ դարձնելու նպատակով մասնաճյուղը համալրվել է տեխնիկական լայն հնարավորություններով: Մասնաճյուղում կգործի շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով գործող ինքնասպասարկման ավտոմատացված սրահ, որտեղ քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ՝ էլեկտրաէներգիա, գազ եւ գազի սպասարկում, ջուր, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ (Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաեւ վարկերի մարում»,- ասված է հաղորդագրությունում։Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ իրականացնելն անվճար է: ««Կոմիտաս» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով եւ բարձրակարգ սպասարկմամբ»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 4086