Արդշինբանկն առաջարկում է Card2Card ծառայությունը

08.02.2019 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #Card2Card
Արդշինբանկն առաջարկում միջազգային բանկային փոխանցումների նորագույն տարբերակ՝ Card2Card ծառայությունը:

Բանկում նշել են, որ ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումները հասանելի են դառնում առանց բանկ այցելելու, թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս, ընդ որում՝ 24/7 ռեժիմով:
 
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Արդշինբանկի կայք, Card2Card ծառայության պատուհանում լրացնել անհրաժեշտ դաշտերը եւ կատարել փոխանցումը։ Գումարը մուտքագրվում է ստացողի քարտին եւ հասանելի է դառնում րոպեների ընթացքում աշխարհի ցանկացած կետում:

Փոխանցումներն իրականացվում են դրամով, դոլարով, եվրոյով եւ ռուբլով:

Ծառայությունը հասանելի է Arca, Visa եւ Mastercard քարտերի միջոցով, բացառապես 3D Secure անվտանգության համակարգի կիրառմամբ:
 
Card2Card ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ:
Դիտում՝ 2933

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW