2018-ին Երեւանը տնտեսել է 7 մլրդ դրամ

06.02.2019 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Սարգսյան #քաղաքապետարան #բյուջե
Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հայտնել է, որ 2018-ի ընդհանուր տնտեսումը կազմել է ավելի քան 7 մլրդ դրամ:

Քաղաքապետարանում նշել են, որ Երեւանի 2018 թվականի բյուջեի կատարման եւ զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունները ներկայացվել են հանրային քննարկման։

Հաշվետվությունների վերաբերյալ դիտողությւոններ եւ առաջարկություններ հնարավոր է ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչեւ փետրվարի 19-ը։

Հնարավոր է նաեւ նամակներ ուղարկել fin.gorc@yerevan.am եւ zargacum@yerevan.am էլեկտրոնային հասցեներով կամ գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, քաղաքապետարանում (Արգիշտիի փողոց 1) կանցկացվեն հանրային բաց լսումներ։
Դիտում՝ 1638

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW