Ամերիաբանկի տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է լավագույն լուծում

01.02.2019 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Global CIO #Ամերիաբանկ #Շավարշ Ոսկանյան
Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է որպես լավագույն լուծում՝ «Տարվա նախագիծ» Global CIO պաշտոնական պորտալի կողմից անցկացվող մրցույթում:

Բանկում նշել են, որ ամենամյա այս մրցույթին մասնակցել է ԱՊՀ երկրների ընկերությունների տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների 262 նախագիծ:

Երեք անվանակարգերում հաղթող են ճանաչվում այն նախագծերը, որոնք ստանում են ամենաբարձր վարկանիշը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների տնօրենների օնլայն քվեարկության արդյունքում:    

Մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 30-ին Մոսկվայում, մրցանակը շնորհվել է Ամերիաբանկի ՏՏ եւ ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանին: Կենտրոնի նախագծումը եւ կառուցումն իրականացրել է «Սոֆթլայն» ընկերությունը:      

«Ամերիաբանկի՝ 2017թ. կառուցված, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ընդլայնման հնարավորություն ունեցող տվյալների մշակման նոր կենտրոնն ապահովում է բանկի բոլոր գործընթացների անխափան եւ արդյունավետ իրականացումը: Կենտրոնի ինժեներական համակարգերը համապատասխանում են հակահրդեհային պաշտպանության, անվտանգության եւ գործընթացների անընդհատության TIER III պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 4246
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW