Այս տարի Յունիբանկը կբացի 5 նոր մասնաճյուղ

31.01.2019 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #մասնաճյուղ
Այս տարի Երեւանում եւ մարզերում՝ Վանաձոր, Մասիս, Ապարան եւ Արարատ քաղաքներում, Յունիբանկը նախատեսում է բացել 5 նոր մասնաճյուղ:

Բանկում նշել են, որ մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու զարգացումը պայմանավորված է բիզնեսի ծավալների աճով եւ հաճախորդների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմամբ: Նոր մասնաճյուղերը կբացվեն բանուկ հատվածներում եւ կունենան ընդարձակ սպասարկման սրահներ:

Այսօր Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ եւ 100-ից ավելի պրոմո կետ: Բանկում սպասարկվում է մոտ 400 000 հաճախորդ: 2018-ին Յունիբանկի հաճախորդների թիվն աճել է ավելի քան 10%-ով:
 
«Նոր մասնաճյուղերը կիրականացնեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում՝ ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում եւ արժեթղթերում, կոմունալ վճարումների ընդունում եւ այլն: Նոր մասնաճյուղերում կտեղադրվեն նաեւ Յունիբանկի տերմինալներ, որպեսզի հաճախորդներն ինքնուրույն իրականացնեն բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարումներ»,- ասված է հաղորդագրությունում:

«Յունիբանկը Հայաստանի առաջատար մանրածախ բանկերից մեկն է: Մեր նպատակն է հաճախորդի համար ապահովել հարմարավետ եւ որակյալ սպասարկում «մեկ քայլ» հեռավորության վրա: Բացի այդ, նոր մասնաճյուղերի բացումը ոչ միայն հարմարավետ բանկային ծառայություններ են, այլ նաեւ նոր աշխատատեղերի ստեղծում, ինչը հատկապես պահանջված է մարզերում»,- ասել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման եւ  տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
Դիտում՝ 10068

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW