Փողոցային առեւտրի հարցը լուծվել է 90 տոկոսով

31.01.2019 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հովիկ Սաֆարյան #փողոցային առեւտուր
Այսօր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը հայտարարել է, որ փողոցային անօրինական առեւտրի վերացման խնդիրը լուծված է 90 տոկոսով։

«Բացատրական աշխատանքների փուլն արդեն կարող ենք համարել փակված, այժմ անցնում ենք կոշտ վարչարարության եւ, առիթից օգտվելով, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ փողոցային առեւտուր իրականացնելուց»,- ասել է Հովիկ Սաֆարյանը։

Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ առեւտրականների հետ քննարկումները շարունակվելու են այնքան, մինչեւ խնդիրը վերջնական լուծում ստանա: Իսկ մինչ այդ փողոցային առեւտուրն արգելելու նպատակով քաղաքապետարանը ոստիկանության հետ սահմանել է նաեւ երեկոյան հերթապահություն:


Երեւանում այսօր գործում է գյուղմթերքի 24 շուկա՝ 1540 ազատ տաղավարով։
Դիտում՝ 2562

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW