Միասնական պատուհանի միջոցով շուրջ 1 մլն ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել

30.01.2019 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ASWA #ԱՊՊԱ #Արման Ստեփանյան
Հայաստանում ԱՊՊԱ միասնական պատուհանի (ԱԱՄՊ/ASWA) միջոցով շուրջ մեկ տարվա ընթացքում կնքվել է ավելի քան 1 մլն ԱՊՊԱ պայմանագիր:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԱԱՄՊ կատարողականության գծով պատասխանատու Արման Ստեփանյանը:

Նա ընդգծել է, որ 2017թ. նոյեմբերին գործարկված հարթակը միտված է շուկայի թափանցիկության եւ արդյունավետության բարձրացմանը։ Օգտատերերը կարող են մուտք գործել համակարգ եւ աշխատել բոլոր ապահովագրական ընկերությունների հետ։

ԱԱՄՊ-ն իրականացնում է ավտոապահովագրական բոլոր տվյալների համատեղ հավաքագրում: Հարթակը միացված է ապահովագրական ընկերությունների ներքին ծրագրերին, ինչպես նաեւ Ճանապարհային ոստիկանության, Կենտրոնական բանկի եւ բազային այլ համակարգերի։


Արման Ստեփանյանի խոսքով՝ օգտատերերի անձնական տվյալները պաշտպանված են միջազգային բոլոր չափանիշներով։

«Այս հարթակի ստեղծմամբ մենք ցանկացել ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում, ինչպես նաեւ օրինազանցության եւ կոռուպցիայի դեմ պայքարում՝ ձգտելով Հայաստանի ներդրումային միջավայրը դարձնել առավել գրավիչ»,- ասել է Արման Ստեփանյանը։

Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարում կգործարկվի նաեւ հատուցումների կառավարման մոդուլը, որի միջոցով օգտատերն առցանց կարող է հայտնել ավտոպատահարի մասին։

Այդ գործիքով հնարավորություն կստեղծվի հետեւել պատահարի ընթացիկ գնահատումներին, փորձաքննություններին, փոխհաշվարկին եւ վերջնական հատուցմանը։ Գործիքի միջոցով ապահովագրական բոլոր ընկերություններն իրական ժամանակում կտեղեկացվեն պատահարի մասին։
Դիտում՝ 2492
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW