Հայաստանն ու Լեհաստանը կմշակեն տնտեսական գործակցության նոր օրակարգ

25.01.2019 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Մատեուշ Մորավեցկի
Հայաստանի եւ Լեհաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանն ու Մատեուշ Մորավեցկին Դավոսում պայմանավորվել են հանձնարարել երկու երկրների էկոնոմիկայի նախարարներին մշակել տնտեսական համագործակցության նոր օրակարգ:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը եւ Մատեուշ Մորավեցկին քննարկել են նաեւ բազմակողմ մակարդակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ եւ հավելել, որ դրանց արդյունավետ կյանքի կոչմանն էապես կնպաստեն վերը նշված համաձայնագրով նախատեսված ծրագրերը:

Մատեուշ Մորավեցկին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Լեհաստան` երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն առավել հանգամանալից քննարկելու նպատակով:
Դիտում՝ 1592

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW