ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է «Մուտքն ազատ է» ակցիան:Բանկում նշել են, որ այն նախատեսված է հատուկ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք իրականացնում են մեծածախ ու մանրածախ առեւտուր, արտադրական գործունեություն, ինչպես նաեւ ապրանքների ներմուծման եւ արտահանման հետ կապված գործունեություն: Ակցիան կտեւի մինչեւ մարտի 10-ը: ««Մուտքն ազատ է» ակցիան հանդիսանում է դրամական եւ հաշվարկային գործառնությունների մի շարք ծառայություններ, որոնք թույլ են տալիս օպտիմալացնել փոքր եւ միջին բիզնեսի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ծախսերը, ստանալ մատչելի որակյալ սպասարկում ու բավարարել հաճախորդի բոլոր կարիքները»,- ասված է հաղորդագրությունում:«Մուտքն ազատ է» ակցիան ներառում է.- անվճար բանկային հաշվի սպասարկում 1 տարվա ընթացքում,- դրամային հաշվի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվեգրում 1 տարվա ընթացքում՝ 3% (ստանդարտ 0,1%-ի փոխարեն),- Mastercard Business միջազգային վճարային քարտ՝ 1 տարվա համար անվճար սպասարկում (15 000 դրամ ստանդարտ սակագնի փոխարեն):Ծառայությունների ժամկետը լրանալուց հետո (1 տարի), հաճախորդը կսպասարկվի բանկում ներկա պահին գործող սակագներով:ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է փոքր եւ միջին բիզնեսի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին օգտվել «Բանկ-Հաճախորդ» հեռավար համակարգի ծառայությունից: Բացի այդ, վճարումը կարելի է կատարել վճարային տերմինալներում:Լրացուցիչ տեղեկություններին կարելի է ծանոթանալ այս հղումով: «ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատում է զարգացնել եւ բարելավել փոքր եւ միջին բիզնեսի սպասարկման համակարգը Հայաստանում»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 5971