Սահմանվել են նպաստների հիմնական չափերը

24.01.2019 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարուհի Բաթոյան #նպաստ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2019թ․ ընտանեկան եւ սոցիալական նպաստների, ինչպես նաեւ հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը։

Ըստ այդմ՝ պետական բյուջեով նախատեսվել է շուրջ  37 698 315 4 հազ. դրամ հատկացնել  նպաստներին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900,  որից սոցիալական նպաստ ստացողներինը՝ 26 799, իսկ ընտանեկանը՝ 73101։

Որոշման նախագծով՝ ընտանեկան նպաuտի բազային մաuը 18 000 դրամ է։

30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների դեպքում՝

-յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 5 500 դրամ,
-18 տարին չլրացած չորu եւ ավելի անդամ ունեցող ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 6 500 դրամ,
-բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 000 դրամ,
- բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 7 000 դրամ:

35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների դեպքում՝

-յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 6 000 դրամ,
-բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 7 000 դրամ,
-բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 6 500 դրամ,
- բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 7 500 դրամ.

39.01 եւ ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների դեպքում՝

-յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 6 500 դրամ,
-բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝7 500 դրամ,
-բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 7 000 դրամ,
-բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը՝ 8 000 դրամ:

Որոշման նախագծով սոցիալական նպաստի չափը 18 000 դրամ է սահմանվել:

Միանվագ հրատապ oգնության չափեր են սահմանվել՝

-երեխայի ծննդյան դեպքում՝ 50 000 դրամ,
-երեխայի՝ առաջին դաuարան ընդունվելու դեպքում՝ 25 000 դրամ,
-ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ 50 000 դրամ.

Եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը 18 000 դրամ է:
Դիտում՝ 2641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW