Քննարկվել է Հայաստանից կոնյակի ու գինու արտահանումը Սինգապուր

24.01.2019 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Դավոս #Սինգապուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝զրուցակիցները քննարկել են Հայաստանից տարբեր ապրանքների՝ կոնյակի, գինու, գարեջրի, հյութերի եւ վերամշակված այլ մթերքների՝ Սինգապուր արտահանելու հնարավորությունները:

Թարման Շանմուգարատնամը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետի` Սինգապուր այցելելու հրավերը եւ նշել, որ այն կարող է նոր թափ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով:

Փոխվարչապետը հավելել է, որ հայերը Սինգապուրում հայտնի են որպես օրինակելի քաղաքացիներ եւ ունեն բարձր հեղինակություն սինգապուրցիների շրջանում:

Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի գործարար շրջանակներին կփոխանցի Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Դիտում՝ 1869

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW