IDBank-ը երկարաձգում է անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման գործընթացը

24.01.2019 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Մհեր Աբրահամյան #տույժ
IDBank-ը, հաճախորդների խնդրանքով, դիմումների քանակից ելնելով եւ գիտակցելով, որ հաճախորդներին անհրաժեշտ է եւս մեկ հնարավորություն ընձեռել՝ վերականգնելու իրենց վարկային պատմությունը, որոշել է շարունակել տույժ-տուգանքների զիջման գործընթացը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ բանկը որոշել է ընդառաջ գնալ այն հաճախորդներին, որոնք որոշակի օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ունեն ժամկետանց վարկեր եւ չեն հասցրել դիմել տույժ-տուգանքների ներման համար։

«Մենք պատրաստ ենք զիջել ֆիզիկական անձանց՝ մինչեւ 31.05.2018թ. անհուսալի դասակարգված վարկերի տույժ-տուգանքները բանկի հետ հաշտություն կնքելու կամ վարկի ամբողջական մարման պարագայում։ Մեր հաճախորդներն ունեն եւս 6 ամիս բանկ դիմելու եւ հաշտություն կնքելու համար»,- ասել է Մհեր Աբրահամյանը։

Բանկում հիշեցրել են, որ ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքներն ամբողջ ծավալով զիջելու մասին հայտարարությամբ IDBank-ը հանդես էր եկել 2018թ. հուլիսի 3-ին։ Մինչեւ օրս բանկը բավարարել է տույժերի զիջման ավելի քան 1200 հայտ՝ վարկերի ամբողջական մարման կամ բանկի հետ հաշտություն կնքելու պայմանով, որի արդյունքում զիջվող տույժերի ընդհանուր գումարը գերազանցում է 850 մլն դրամը։
Դիտում՝ 11318

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW