Տասը տարվա ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը սպասարկել է շուրջ 30 հազ. բողոք, որից ավելի քան 27 հազ-ը վերաբերել է ֆինանսական համակարգին։Այս մասին այսօր գրասենյակի 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:Նրա խոսքով՝ ներկայացված բողոքների արդյունքներով ֆինանսական կազմակերպությունները մոտ 1,5 մլրդ դրամ են փոխհատուցել հաճախորդներին։ Փիրուզ Սարգսյանն ընդգծել է, որ գործունեության տասը տարիների ընթացքում գրասենյակը տարատեսակ ծրագրեր է իրականացրել, որոնցում ներգրավվել են նաեւ տարբեր մարզերի աշակերտներ, ուսանողներ։ Քայլեր են ձեռնարկվել գրասենյակի կադրային քաղաքականությունը զարգացնելու ուղղությամբ։Անդրադառնալով 2018-ին՝ ֆինանսական հաշտարարը տեղեկացրել է, որ գրասենյակ ներկայացված բողոքների ցուցանիշն աճել է 34%-ով:«Ներկայացվել է ընդհանուր 6421 բողոք, որոնցից 5892-ը վերաբերվել է ֆինանսական համակարգին: Գրավոր քննության է ընդունվել թվով 2959 պահանջ, ինչը 77%-ով գերազանցել է նախորդ տարվա (1623) ցուցանիշը»,- ասել է Փիրուզ Սարգսյանը: 24.01.2018 | 14:20 Ֆինհաշտարարին ներկայացված դիմումներն ավելացել են 6%-ով Պահանջների քննության արդյունքում գործերի 67%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի։ «Ընդ որում, դրական ելքով գործերի 33%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով»,-ասել է ֆինանսական հաշտարարը: 2018-ին հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 248 999 574 դրամ գումար:«Քննության ընդունված 2959 գործերից բանկերի դեմ ընդունված պահանջները 662 են, ապահովագրական ընկերություններինը՝ 2115-ը, Ավտոապահովագրական բյուրոյի դեմ 42 պահանջ է ներկայացվել, իսկ վարկային կազմակերպությունների դեմ՝ 136»,- հայտնել է Փիրուզ Սարգսյանը։ Լուսանկարը՝ Photolure 2018-ի արդյունքներով՝ հաշտարարի հետ լավագույն համագործակցող բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը, իսկ լավագույն ապահովագրական ընկերություն՝ «Ինգո Արմենիա»-ն:Հաշտարարի հետ լավագույն համագործակցող աշխատակիցներ են ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցիչ Աննա Բաղդասարյանը եւ Լուսինե Հակոբյանը՝ «Ռոսգոսստրախ Արմենիայից»: Tweet Դիտում՝ 2522