Գործարկվել է ներդրումների եւ արտահանման «մեկ պատուհան» սպասարկման համակարգը

24.01.2019 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #«մեկ պատուհան»
«Բիզնես Արմենիան» գործարկել է «մեկ պատուհան» սպասարկման համակարգը, որը գործարարներին համապարփակ ծառայություններ է տրամադրում կապված արտահանումների եւ օտարերկրյա ներդրումների հետ։

«Մեկ պատուհան» համակարգին կարելի է միանալ հայաստանյան ցանցերից՝ 8988 կարճ համարով, աշխարհի ցանկացած ցանցից՝ +374 11 597 888 հեռախոսահամարով, onewindow@businessarmenia.am էլեկտրոնային հասցեով։

«Հայաստանի ներդրումային եւ արտահանման միասնական հարթակը լինելու կարեւորագույն նախապայմաններից մեկը «Բիզնես Արմենիայի»  հասանելիությունն է, որպեսզի գործարարներն իմանան, թե խնդիրների կամ առաջարկների դեպքում ում դիմեն։ Այդ նպատակով ենք հիմնել «մեկ պատուհան» ծառայությունը, որն էապես հեշտացնում է հիմնադրամի հետ կապվելու եւ գործն առաջ մղելու պրոցեսը»,- նշել է «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ավակ Ավակյանը։


«Մեկ պատուհան» համակարգի ծառայություններն ընդգրկում են զանգերի սպասարկում, նախնական տեղեկատվության տրամադրում, ուղղորդում, տեղեկատվության մշակում, որին հետևում է «Բիզնես Արմենիայի» մասնագետների հասցեական աշխատանքը բոլոր այն դեպքերում, երբ գործարարների ծրագրերը, հարցերը, խնդիրներն ու առաջարկները համապատասխանում են հիմնադրամի մանդատին։ «Մեկ պատուհան» հեռախոսային համակարգը միաժամանակ հասանելի է 2 գծով։

Գործում է նաեւ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ (CRM): «Մեկ պատուհանի» ներդրմամբ ընդլայնվում են նաեւ տնտեսության ճյուղերը, որտեղ «Բիզնես Արմենիան» աջակցություն կտրամադրի գործարարներին։
Դիտում՝ 5769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW