«Բիզնես Արմենիան» ներկայացրել է Հայաստանի արտահանման ներուժը

23.01.2019 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #Արմեն Ավակ Ավակյան
«Բիզնես Արմենիան» հրապարակել է Հայաստանի արտահանման ներուժն ու ներդրումային գրավչությունները ներկայացնող տեսանյութը, որը նշում է նաեւ արտոնյալ ռեժիմները, կառավարության աջակցության ծրագրերը, տնտեսության որոշ ցուցանիշներ, գլոբալ վարկանիշներ։



Երկրի գործարար միջավայրի մասին նշվում է, որ նորարարության արդյունավետության չափանիշով, հայերի ճկուն մտքի շնորհիվ Գլոբալ նորարարության ինդեքսը Հայաստանին շնորհել է 15-րդ հորիզոնականը, իսկ Համաշխարհային բանկը, բիզնես սկսելու չափանիշով, երկիրը դիրքավորել է 8-րդ հորիզոնականում։

Ներդրումային գրավչությունների շարքին են դասվում բնակլիմայական պայմանները. «Սա երկիր է, որտեղ բարձր լեռներում քամին երբեք չի դադարում եւ որտեղ տարվա 307 օրն արեւոտ է։ Երկիր, որտեղ ավելի քան 2500 տեսակի դեղաբույսերի օրգանիկ հողատարածքները «ծարավը» հագեցնում են շուրջ 200 գետերով ու վտակներով։ Իսկ բույսերի մեծ մասն օգտագործվում է դեղարտադրության մեջ, որի 50 տոկոսից ավելին արտահանվում է»։

Ներկայացնելով երկիրը՝ նաեւ նշվում է, որ «Մետաքսի ճանապարհն» անցել է Հայաստանով, ամենահին կաշվե կոշիկն այստեղ է հայտնաբերվել եւ աշխարհի ամենահին քաղաքներից մեկն այստեղ է։

«Մի քանի ամսվա հետազոտական եւ մարքեթինգային աշխատանքի արդյունքում ստացել ենք Հայաստանը եւ տնտեսության 6 ճյուղերը ներկայացնող գրավիչ ու ազդեցիկ փաթեթ։ Այն իր դերն արդեն կատարում է, ներդրողների ու գործարարների շրջանում ջերմ արձագանքների է արժանանում եւ հետաքրքրություն առաջացնում Հայաստանի նկատմամբ»,- ամփոփելով Select Armenia մարքեթինգային քարոզարշավի աշխատանքը՝ նշել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ավակ Ավակյանը։

Տեսանյութը պատրաստվել է Select Armenia («Ընտրի՛ր Հայաստանը») մարքեթինգային քարոզարշավի շրջանակում եւ «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։

Ավելի վաղ «Բիզնես Արմենիան» հրապարակել է ՏՏ, դեղագործության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ոսկերչության եւ տեքստիլ ոլորտների մարքեթինգային փաթեթներն ու տեսանյութերը։
Դիտում՝ 4736
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW