ԿԲ հայտարարել է մրցույթ` ազգային դրամի նկատմամբ վստահության բարձրացման խնդրի լավագույն լուսաբանման համար

07.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 7 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ Կենտրոնական բանկը զանգվածային լրատվության միջոցների (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր մամուլ, լրատվական գործակալություններ) շրջանում հայտարարել է մրցույթ` 2007 թ. ընթացքում դոլարիզացիայի հաղթահարման եւ ազգային արժույթի նկատմամբ վստահության բարձրացման խնդրի լավագույն լուսաբանման համար:

ԿԲ մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2007 թ. նոյեմբերի 10-ը, ժամը 17:00-ը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2007 թ. նոյեմբերի 22-ին` ազգային դրամի 14-
ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Մրցույթի ռադիոյի, հեռուստատեսության, տպագիր մամուլի, լրատվական գործակալության անվանակարգերում հաղթողներից յուրաքանչյուրը կպարգեւատրվի 150.000 դրամով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6223
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW